Լուրեր
Ովքեր չեն կարողանա արտարժույթով վարկ վերցնել՝ փոփոխություն
Այն քաղաքացիները, ում եկամուտը լարիով է, այլևս չեն կարող 400 հազար լարիից պակաս վարկ վերցնել այլ արժույթով։ Փոփոխությունն արդեն իրականացվել է։

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ արտարժույթի հետ որևէ կերպ կապված կամ ինդեքսավորվող վարկը/բանկային վարկը չի համարվում լարիով տրված վարկ:

Բացի այդ, պահանջը չի կիրառվում, եթե վարկի արդյունքում նույն վարկատուի նկատմամբ վարկառուի ընդհանուր պարտավորությունները գերազանցում են 400,000 լարին:

Հարկ է նշել նաև, որ ընդհանուր պարտավորությունները հաշվարկելիս չպետք է հաշվի առնվեն դրամական միջոցներով ապահովված և/կամ երաշխավորված պարտավորությունները։
| Print |