Վրաստանից Ռուսաստան կամ Հայաստան տանող սահմանն ընդդեմ քաղաքացիների
Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել սահմանը ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի հետ․ Վրաստանը փակ է պահում սահմանները նշյալ երկրների հետ․ այս մասին հայտնում են վրաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։
«Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի սահմանը․ Վրաստանը դեռ չի բացել սահմանը այդ երկրների հետ։ Նրանց կարող է թույլատրվել անցնել սահմանը բացառության կարգով, և այդ դեպքում նրանք պետք է դիմեն Վրաստանում Հայաստանի դեսպանություն՝ Հայաստան մեկնելու համար և Ռուսաստանի ներկայացուցչություն՝ Ռուսաստան մեկնելու համար»․- հայտնել են կառավարությունից։
Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել վրաց-հայկական ցամաքային սահմանը՝ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում կամ նման թեստ են հանձնում հսկիչ-անցագրային կետում և պարտավոր են ինքնամեկուսանալ մինչև բացասական պատասխանի ստացումը։
Հունվարի 12-ի դրությամբ Վրաստանում բացահայտվել է 1 857 նոր դեպք, առողջացել է 993 մարդ, մահացել՝ 24-ը։ Նույն օրվա դրությամբ Վրաստանում հաստատված դեպքերի թիվը 241 637 է։