Լուրեր
«Կրկնակի ցավ էր մեզ համար, դժվար է նկարագրել...»,- Հայր Հակոբ
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցը – այսպես է հիշում Սամցխե-Ջավախքում ապրող հայ համայնքը Ղարաբաղի հակամարտությունը, որի մասին խոսել և առավել ևս մանրամասները հիշել, գրեթե, ոչ ոք չի ցանկանում: 2020 թվականի հոկտեմբերը Ջավախքում ապրող մոտ 20 ընտանիքի համար հատկապես ծանր ամիս էր:

«Եղբորս, իր զինակիցների հետ ռմբակոծեցին», «զարմիկս զոհվել է ականի պայթյունից», «եղբայրս հրազենի կրակոցից է մահացել» - բոլոր պատմությունները սկսվում և երևի ավարտվում են միանման ... բոլոր պատմություններում նույն ցավն ու կսկիծն է խոցում ... Արցախյան պատերազմում, հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսները 18-35 տարեկան երիտասարդներ էին:

Մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում լսվեցին պայթյունների առաջին ձայները: Բնակիչներից ոմանք մտածեցին, թե բնակելի շենքերի տանիքների վերանորոգման շրջանակներում հերթը հասել է նաև իրենց շենքի տանիքին: Պայթյունների ձայները, սակայն, կրկնվեցին: Մարտական լայնածավալ գործողություններ ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում: Ընթացող հակամարտության զոհ է դարձել Նինոծմինդայի զավակ՝ Սարգիս Աղջոյանը: Նա ծնվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում: Նրա ընտանիքն ապրում է Նինոծմինդայում: Դպրոցը ավարտելուց հետո այնքան շատ էր սիրում զինվորական կյանքն ու մայր Հայրենիքը, որ բարձրագույն կրթությունը շարունակեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Եւ սկսած այդ օրվանից մինչ օրս անձնվիրաբար ծառայում էր Հայրենիքին ու պաշտպանում հայրենի սահմաները։ Ամուսնանալով Արցախյան հայուհու հետ՝ բնակություն էր հաստատել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Իր սիրելի կնոջ հետ միասին մեծացնում էին իրենց զույգ բալիկներին։ 33 –ամյա տղամարդու դին Նինոծմինդայի բնակիչները հուղարկավորեցին 2020 թվականի Հոկտեմբերի 20-ին:

«Մոտ 2 000 մարդ էր հավաքվել, ովքեր հերոսի դին Բավրայից Արագյալ գյուղ տեղափոխեցինք: Սարգիսին լավ էինք ճանաչում, նրան գյուղում հուղարկավորեցին»,- պատմում է Սամո Մնոյանը:

Մայոր-հրամանատարը մասնակից է եղել ապրիլյան պատերազմին, որտեղ իր ջոկատի հետ միասին քաջաբար մարտնչել է թշնամու դեմ ՝ չթողնելով, որ նրանց ոտքը կպնի հայոց հողին։ Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական կողմի կրակը հասավ նաև նրան։ Տեղացիները Բավրա գյուղի մոտ հավաքվեցին առավոտյան ժամը 09:00-ին: Մահացած գյուղացու մարմինը հայկական կողմը հասցրեց մինչև սահման եւ հանձնեց բնակչությանը:

«Եղբայրս հակամարտության առաջին իսկ օրվանից ներգրավվեց ռազմական գործողություններում: Երբ կապնվում էինք նրա հետ, միայն ասում էր, որ լավ էր, բայց թե ինչպիսի սարսափելի իրավիճակ էր տիրում այնտեղ, լուրերից լսում էինք: Հոկտեմբերի 18-ին մահացել է Հադրութում, մահից 2 շաբաթ առաջ, վիրավորվել էր, շուտափույթ ապաքինվեց և կրկին միացավ շփման գծում պայքարող իր զինակիցներին: Մինչ նա և նրա նման հազարավոր մարտիկներ ծանր հրետանու լայնամասշտաբ հարվածներից էին պաշտպանվում, մենք գումար, դեղորայք և հումանիտար օգնություն էինք հավաքում Ջավախքում և աղոթում Աստծուն խաղաղության համար, էլ ի՞նչ կարող էինք անել: Եղբայր եմ կորցրել, սրանից ավելի դաժան ի'նչ կարող էր պատահել: Այս թեմայի շուրջ խոսել չեմ ցանկանում, ես քաղաքագետ չեմ»,- ասում է զոհված հրամանատարի եղբայր՝ Սամվել Աղջոյանը:

Ախալցիխեի, Ասպինձայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայկական համայնքները խաղաղության կողմնակից են, սակայն հակամարտության հետագա սրման դեպքում, որոշեցին մեկնել Արցախ և որպես կամավոր պաշտպանել իրենց հայրենիքը: Լեռնային Ղարաբաղ մեկնելու նախապատրաստական աշխատանքները սկսվեցին նրանից հետո, երբ նրանք հասկացան, որ հակամարտությունը չի ավարտվի երկու օրից, և ոչ էլ երկու շաբաթից: Երիտասարդներն ասում էին, որ Հայաստանն իրենց պատմական հայրենիքն է, և նման պահերին բոլոր հայ երիտասարդները պետք է լինեն զինվորների կողքին:

Կամավորների ցանկը հիմնականում բաղկացած էր այն երիտասարդներից, ովքեր ունեին երկքաղաքացիությունն հաստատող փաստաթուղթ: Ինչը նշանակում էր, որ նրանք կկարողանային առանց որևէ խնդիրների հատել համաճարակի պատճառով փակ սահմանը:

«Կրկնակի սթրես, կրկնակի ցավ էր մեզ համար, դժվար է նկարագրել: Պատերազմը երջանկություն չի պատճառում: Այս կորուստը բոլորի համար ցավալի է, կլինի ադրբեջանցի, թե հայ: Ուրիշի օգտին սկսված պատերազմի արդյունքում կան հազարավոր անմեղ զոհեր»,- ասում է Ախալցիխեի և Բորժոմի շրջանների հոգևոր տեսուչը:

Ըստ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի, այն, ինչ սպասում է Կովկասին, ինչ են մտածում մեծ տերությունները և որոնք են նրանց կայսերական մտադրությունները, դժվար չէ կռահել, բայց.
«Մենք, որպես Կովկասի ժողովուրդ, հատկապես հայերս ու վրացիները, շատ փոքր ազգեր ենք եւ իրավունք չունենք աշխարհին թելադրելու, քանի որ այսօր գերակշռում են մեծ պետությունները: Նրանք են որոշում: Մեր նպատակն է լինել ավելի միասնական, քանի որ յուրաքանչյուր պատերազմ ունենում է սարսափելի հետևանքներ և դրա փոխհատուցումը դժվար է»:

Հոգեւորականը Կովկասի հզորությունը տեսնում է միավորման մեջ: Նրա կարծիքով, լավագույն լուծումը երկու պետությունների միասնությունն է, քանի որ Հայաստանի թուլացումը Վրաստանի թուլացումն է եւ հակառակը:

«Երկու ազգերն էլ պետք է ունենան խորաթափանցություն և իմաստություն ՝ ավելի միավորվելու համար: Կա այսպիսի ասացվածք. «Երբ ոչխարը արածում է, նա ապահով է, հովիվը նրա մոտ է, իսկ վերջինս գայլից կպաշտպանի: Բայց գալիս է օր, երբ հովիվն է ուտում ոչխարին»: Պետք է հասկանանք, որ երբ մեր դիմաց կանգնած է հզոր պետություն, եւ մենք կարծում ենք, որ նա մեզ պաշտպանում է, բայց վաղը այս մեծ պետությունը մեզ կուլ կտա», - ասում է Հակոբ Սահակյանը:

Ռուսաստանի փորձը, Կովկասում իր դիրքերն էլ ավելի ամրապնդելու վերաբերյալ, դիտվում է քաղաքագետների կողմից: Ռոնդել հիմնադրամի գիտաշխատողը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները: Ըստ Զուրաբ Բատիաշվիլիի, այսպես կոչված ռուս խաղաղապահների բնույթը պարզ է բոլորի համար:

«Այն, ինչ կատարվում է Կովկասում սկզբից մինչեւ վերջ, Ռուսաստանի կայսերական քաղաքականության արդյունքն է: Մենք դա տեսնում ենք Ղարաբաղում, Ցխինվալիում, Աբխազիայում: Ցավալի իրականությունն այն է, որ ադրբեջանական և հայկական կողմերը դեռ հեռու են հաշտեցումից, նրանց այլընտրանքը պատերազմն է: Ռուսաստանը ամրապնդեց իր դիրքերը Կովկասում»:

Սեպտեմբերի 27 -ը խորհրդանշական օր դարձավ վրաց և հայ ազգերի համար: Այս տարի Սոխումիի անկումից անցել է 28 տարի, իսկ Ղարաբաղյան հակամարտությունից `մեկ տարի: Ռուսաստանը չի փոխում իր քաղաքականությունը եւ հնարավորինս ավելացնում է այսպես կոչված «խաղաղապահների» թիվը տարածաշրջանում:

«Եթե նախկինում նա իր ռազմական բազաներն ուներ Վրաստանի օկուպացված տարածքում, Հայաստանում՝ Գյումրիում ունի բավական մեծ բազա, հինգ հազար մարդուց բաղկացած և սա իր մեծությամբ Ռուսաստանից դուրս գտնվող ամենամեծ բազան է, հիմա արդեն Ադրբեջանի տարածքում իր այսպես կոչված խաղաղապահներին է տեղակայել, որն իրականում ռազմական բազա է, ուրիշ ոչինչ: Սկզբունքը 5+5 է, ինչը նշանակում է, որ նրանք կմնան հինգ տարի, իսկ հետո, եթե կողմերը համաձայնվեն, կմնան ևս հինգ տարի: Ցավոք, Ռուսաստանը դեռ շատ անգամ կփնտրի պատճառներ, որոնք կօգնեն նրանց երկարացնել խաղաղապահների այնտեղ մնալը: Մինչ այդ փորձեր կլինեն, չեն բացառվում նաև սադրանքները: Քանի որ նրանք անհանգիստ ջրում ձուկ որսալու մասնագետներ են: Կայսրության բնույթն այսպիսին է, երկու փոքր ազգեր իրար հատեն, իսկ հետո, կայսրությունն այսպես կոչված խաղաղապահի դեր կկատարի »,-ասել է Զուրաբ Բատիաշվիլին:

Պաշտոնական տվյալներով ՝ Հայաստանում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընդհանուր թիվը գերազանցում է 3300 -ը: Մեկ տարվա ընթացքում, զինվորների թիվը, ովքեր անձամբ Ջավախքի զավակ էին, կամ նրանց ծնողներն ու նախնիները Ջավախքից էին, հասել է 90-ի:

Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում սրվեց սեպտեմբերի 27-ին և սկսվեցին ռազմական գործողությունները: Հայաստանը և Ադրբեջանը երեք անգամ համաձայնության եկան ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ՝ հոկտեմբերի 10 -ին, 17 -ին և 26 -ին, չնայած հակամարտության գոտում հրադադարը կրկին խախտվում էր:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնություն կնքեցին նոյեմբերի 10-ին. Սա ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Ֆաշինյանն անվանեց «անասելի ցավոտ» համաձայնություն:

Կոնֆլիկտաբանները գնահատում են, որ պատերազմն ունի պարտվող և հաղթող կողմ: Կա նաեւ Ռուսաստանը, որը ստացել է ամենաշատ քաղաքական առավելությունները: Եռակողմ համաձայնագրում նշվում է, որ հակառակորդ կողմերի միջև անվտանգությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորելու են 2000 ռուս խաղաղապահները: 
Facebook Twitter
აბრეშუმის გზა
ამინდი
ახალციხე 24 °C
img
ახალქალაქი 20 °C
img
ასპინძა 29 °C
img
ადიგენი 19 °C
img
ბორჯომი 24 °C
img
თბილისი 27 °C
img
აბასთუმანი 20 °C
img
ბაკურიანი 17 °C
img
ნინოწმინდა 20 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.9073
EUR
EUR
1
2.8762
RUB
RUB
100
2.8785
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6835
კალენდარი
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

https://kareasbetbedavabonus.comhttps://dizimat.prohttps://gobahisguncelgiris.comhttps://kareasbetsikayet.comhttps://mainealpacafarms.comhttps://siyahbayrakaynaamir.comboomcrystaltoys.comizmir escortizmir escortistanbul escortistanbul escortdeneme bonusu veren sitelerbetpark girişbetistmarsbahishttps://tarifebilir.comhttps://1kareasbetcasino.comhttps://aspercasinogirisi.orghttps://betbossgirisadresi.comhttps://diziworld.prohttps://forumbahis2.prohttps://guncelcasinositeleri.comhttps://guvenilirpokersiteleri.orghttps://kareasbetuyelik.comBetturkeyMatadorbetbetforward-shart.com1xbet-1xir.comdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibom girişDeneme BonusuBets10 GirişEntrümpelung firmamedyamuhabiri.combetturkeybetturkey girişbetturkeybetturkey girişstarzbetstarzbet girişxslotxslot girişxslot güncel girişxslot yeni girişsuperbetinBinance Kayıt Olmaistanbul tabelacıreklam tabelatotem tabelabetkombahiscom twittertarafbet giriştarafbet giriştarafbet giriştarafbet girişmariobet girişmariobet twittermariobettarafbet giriştarafbet twittertarafbet adressweet bonanza demo oynabetturkey twitterBetnano girişbahiscom girişbahiscom twittersuperbetinstarzbet girişstarzbet twitterstarzbet girişstarzbet twittercasibombetturkey girişbetturkey twitterparibahiscasibomdeneme bonusu veren sitelerbahiscom girişbahiscom twitterstarzbetbetturkeydeneme bonusu veren sitelermarkajtv izleportobet hacklink al duşakabin fiyatları fethiye escort bayan escort - vip elit escort dizi film izle erotik film izle duşakabin hack forum casibom marsbahis marsbahisgirtr marsbahis matadorbet casibom starzbet mariobetcasibomyouwincasibombettiltbahsegelbetorspinbayspin girişbaywin girişcasibom girişsafirbettümbetpusulabetbetkanyontürk ifşalargrandbettingkalebet7slotsdinamobetcasibomparibahistümbetjojobetbetinedinamobetkavbetBettiltsüperbahis girişhttps://www.elektronikesigaram.com/iqos-ilumaiqosiqosmariobetbetparksuperbetinvozol 12000time in londonCasibom GirişvbetSahabetaviatorbetebet girişvegasslot girişcasibomcasibomhttps://etd.umpalopo.ac.id/js/ckeditor4/marsbahisimajbetmatbetjojobetholiganbetsekabetonwinsahabetonwinmarsbahisnakitbahispiabellacasinomeritkingdumanbetparibahisdinamobetgalabetimajbetjojobetjojobetmatbetdinamobetcasibommobilbahisjojobet girişcasibomtrend topic satın alcasibomBetofficePusulabetFestwin Girişmostbetbetmoongalabethiltonbetparibahisbetsmovebetnanomavibetgoldenbahisçanakkale son dakikasigara shopbahsegeltümbet twitterbetwoonvevobahisbetparksuperbetinvbetvbetgoldenbahisbetsmovebetsmovebetcupbetcupbahigobahigobetnanoasyabahismavibetjojobetlunabetcasibomjojobetinstagram close accountinstagram close accountsekabetmariobettrbetvdcasinoholiganbettümbetjojobetdinamobetbahiscomomegle livemobilbahiscasinometropolsahabetjojobetsafirbetmariobetsahabetMarsbahis Girişmeritkingbetparkgrandpashabet+18 filmvbetcasino levantholiganbetbetebetvbetjojobetholiganbetcasibommarsbahismatbetsekabetonwinsahabetgrandpashabetnakitbahismeritkingbahsegelcratosslotkralbetdinamobetbetkanyonbets10imajbetgrandpashabetbetkomtürk pornoporno sexporno izlebedava pornomeritkingonwingrandpashabetMatadorbetjojobetcasibomgrandbettingklasbahiskalebetPerabetholiganbettarafbetpokerklasyouwinbetpasbetpasbetbooDeneme bonusu veren sitelermatadorbettarafbetmeritkingmarsbahispusulabet7slotsbets10kadiköy travestiSahabetgrandpashabetSahabetbetturkeyholiganbetholiganbetThesakultahodeonbetrestbetgoldenbahismeritkingmarsbahismarsbahisgoldenbahishttps://twitter.com/holiganbetappszbahisSahabetgoldenbahisxslottarafbetgrandpashabetcasibomTarafbetcasibombetebetimajbetBetkanyonbetorspin güncelTarafbetlimanbetqueenbetinterbahisBetkanyonmavibet girişcasibomcasibombetasuslimanbetbelugabahisbetvolebayspin twitterhitbet twitterbetmatik güncellunabet twitterkavbet