«Պատվաստվի՛ր և շահիր» ամենամյա խաղարկության հաղթողը շահել է 100 000 լարի
Վրաստանի Առաջին ալիքի եթերով անցկացվել է տարվա ամփոփիչ «Պատվաստվի՛ր և շահիր» վիճակախաղը։
Դոլուրայում կար 1 222 349 տոմս, այսինքն բոլոր նրանց տոմսերը, ովքեր պատվաստվել էին վիրուսի դեմ։
Հայտնի է դարձել տարվա եզրափակիչ խաղարկության հաղթողը, ով շահել է 100 000 լարի։
STOPCOVID «Պատվաստվիր և շահիր» վիճակախաղն անցկացվում էր Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ պատվաստումների գործընթացը խթանելու նպատակով։ Դրան կարող էր մասնակցել առնվազն մեկ անգամ պատվաստված քաղաքացին։ Վիճակահանությունը սկսվել էր 2021 թվականի սեպտեմբերի 13-ին, ամենօրյա վիճակախաղը կավարտվեց 2021 թվականի դեկտեմբերի 27-ին։