Որքա՞ն կարժենա վարորդական իրավունք ստանալը
Ապրիլի 25-ից ուժի մեջ է մտել նոր նորմատիվ ակտ, ըստ որի՝ վարորդական իրավունքի իրական պայմաններում քննության հանձնումը դարձել է պարտադիր։ Առաջին փուլում դա վերաբերում է «B» և «BE» կատեգորիաների ավտոմեքենաներին, իսկ 2022 թվականի նոյեմբերի 7-ից կանոնակարգը պարտադիր կդառնա բոլոր կատեգորիաների վարորդների համար։
Քննության գրանցման ընդհանուր գումարը կկազմի 130 լարի, որից 40 լարին տեսական և փակ դաշտային քննություն հանձնելու, իսկ 90 լարին՝ իրական տարածքում քննություն հանձնելու արժեքն է։
Վարորդական իրավունք ստանալ ցանկացողները ստիպված կլինեն ավելի շատ վճարել ավտոդպրոցների համար, քանի որ եթե փակ դաշտում 5-6 գործնական պարապմունքի անհրաժեշտություն էր, ապա քաղաքում մինչև 10 պարտադիր դաս կավելացվի։ Արդյունքում ներկայիս 300 լարիի արժեքը կկազմի 700-800 լարիի սահմաններում, իսկ որոշ ավտոդպրոցների դեպքում այն կարող է նույնիսկ աճել մինչև 1000 լարի։
Ախալցիխեի ավտոդպրոցներում երկշաբաթյա դասընթացը սկսվում է 80 լարիից։ Մեկ պարապմունքի արժեքը փակ դաշտում 30-ից 40 լարի է, իսկ քաղաքում՝ 35-ից 40 լարի։
Քննության դժվարությանը զուգընթաց նվազել է նաեւ վարորդական իրավունք ստացողների թիվը։ Ի վերջո, վարորդական իրավունքի ընդհանուր արժեքը կախված կլինի թեկնածուի հմտություններից և տեսական կամ գործնական դասերի քանակից: