Լուրեր
Նինոծմինդայում մեքենա է այրվել (Տեսանյութ)

 

Նինոծմինդայում մեքենա է այրվել: Ford մակնիշի ավտոմեքենան պատկանում էր Նինոծմինդա քաղաքի բնակչին։

Հրդեհի պատճառն անհայտ է։ Պատահարից բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, վարորդին հաջողվել է դուրս գալ մեքենայից:

Տեղում աշխատում են Նինոծմինդա քաղաքի ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը, տեղում է եղել նաև շտապ օգնությունը։

Նյութը Nor.ge-ին տրամադրել է դեպքի ականատեսը։

 

| Print |