Իրավունք
Սամցխե-Ջավախեթիում վաճառվել են կեղծ վարորդական վկայականներ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Սամցխե-Ջավախեթիում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և տալու փաստի առթիվ չորս անձ է ձերբակալվել։ Ըստ տեղեկությունների՝ հանցանքը պատժվում է 3-ից 6 տարի ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն իր հանցակիցների հետ միասին 550 ԱՄՆ դոլարով պատրաստել և վաճառել է Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալության անունից տրված կեղծ վարորդական վկայական: 

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում լրացուցիչ առգրավվել է երկու կեղծ վարորդական վկայական և դրա արտադրության համար անհրաժեշտ տարբեր տեխնիկական միջոցներ։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 6 տարի ժամկետով»,
- նշվում է տեղեկատվության մեջ։
| Print |