Գյուղատնտեսություն
Գյուղ, որտեղ կորոնավիրուսից շատ վախենում են աղքատությունից
Գազի, ջրի, ճանապարհի և բերքի վաճառման խնդիրը, պետական լեզվի չիմացությունը, գործազրկությունն ու առանց եկամուտի մնացած բնակիչները, Կովիդ19-ի պատճառով սահմանված կանոնակարգերը և համաճարակից առաջացած տնտեսական ճգնաժամը – Դադեշի բնակիչները խնդիրների լուծման միակ ելքը գտնում են ճանապարհը դեպի Ռուսաստան: Ախալքալաքից 23 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում նրանք կառավարությունից օգնություն են խնդրում:

Գրիգոր Սարոյանը պահում է իր ընտանիքը ՝ աշխատելով Ռուսաստանում:COVID19- ի պատճառով նա արդեն երկրորդ տարին է ստիպված է մնալ Վրաստանում:Չնայած նրան, որ լավ բերք է ստացել, նրա սոցիալական վիճակը միևնույն է վատացավ:Ստացած կարտոֆիլի միայն չնչին մասն է վաճառել ՝ այն էլ ինքնարժեքից ցածր գնով, մի մասով կերակրել է անասուններին, իսկ մնացած մասը փչացել է:

«Այս տարի արդեն չգիտեմ ինչպես վարվել, ամեն ինչին գումար է հարկավոր, եթե չպետք է վաճառեմ, ապա ինչու՞ եմ տանջվում: Կամ ի՞նչ միջոցներով եմ ցանելու, դիմեմ բանկի օգնությանը, հետո ինչո՞վ վճարեմ, եթե ստացած բերքը չեմ կարող վաճառել»,-հարցնում է Գրիգոր Սարոյանը:

Սարոյանի նման, գյուղում ստեղծված բարդ դրությունից խոսում է նաև Սոսո Սիմոնյանը: Նա ասում է, որ 21-րդ դարում բնակչությունը տարիներ շարունակ պահանջում է բնական գազ և ճանապարհ: Տեղացիները նախընտրական փուլում այս խոստումները միշտ ստանում են, բայց ընտրություններից հետո խոստումը մնում է խոստում:

«Գյուղում ունենք բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն: Դուք ինքներդ տեսաք, թե ինչպիսի իրավիճակում է ճանապարհը: Խնդիրները լուծողներ չունեն, շատ ենք դիմել, բայց պատասխան ոչ ոքից չենք ստացել»,- ասում է Մարտին Մանուկյանը:

«Ոչ բուժկետ ունենք, ոչ խմելու ջուր: Անձրևի ժամանակ ջուրը պղտորվում է, հազար ու մի բան է հոսում: Փետրվարին երեխաները հիվանդացան, թունավորված էին: Կարծում ենք, որ ջուրն էր պատճառը: Դժվարանում է ոչ միայն այս գյուղը, այլ՝ ամբողջ տարածաշրջանը»,- բողոքում է Սոսո Սիմոնյանը:


Չնայած առկա խնդիրներին ՝ գյուղացիները կարծում են, որ պետական լեզուն սովորելը կբարելավի նրանց սոցիալական վիճակը:Այդ պատճառով, Դադեշի հանրային դպրոցը Կրթության և գիտության նախարարությունից խնդրեց վրացերենի ուսուցիչ ուղարկել: Ցիրա Մամացաշվիլին դադեշցիներին վրացերեն սովորեցնում է 2013 թվականից: Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից Ջավախեթի ուղարկված ուսուցիչը նույնպես փորձում է բարելավել քաղաքացիական ինտեգրման գործընթացը, անգամ անձնական հարաբերությունների միջոցով: Նա կառավարությանը խնդրում է լուծել Դադեշում առկա խնդիրները:

«Նրանք շատ աշխատասեր ու լավ մարդիկ են, բայց հատկապես բարդ իրավիճակում են հայտնվել համաճարակի պատճառով: Մեծ մասը լքում է գյուղը ՝ փորձելով ընտանիքը պահել հեռվից: Որքան շատ աջակցեն գյուղացուն, այնքան քիչ կցանկանան գնալ մեկ այլ երկիր: Նման հարուստ հողը, ինչպիսին Ջավախքում է, չպետք է մնա առանց հսկողության», - ասում էՑիրա Մամացաշվիլին:

Ցիրա Մամացաշվիլիի նման, տեղացիները կենտրոնանում են բնակչության միգրացիայի վրա: Գրիգոր Սարոյանի խոսքով ՝ գյուղում մարդիկ մնում են միայն ձմռանը. «Ամռանը տները հիմնականում փակ են, քանի որ երիտասարդները Ռուսաստան են մեկնում աշխատանքի»:

Էդգար Թումասյանը գյուղի խնդիրների վերաբերյալ հաճախ տեղեկատվություն է տրամադրում Ախալքալաքի քաղաքապետարանին: Սակայն Դադեշում քաղաքապետի ներկայացուցիչն ասում է, որ մինչ այժմ ոչ մի հարց լուծված չէ:

«Եթե սահմանները բացվեն և մարդիկ կարողանան գնալ Ռուսաստան, ապա այսպիսի բարդ վիճակում չեն լինի»,- մտածում է Էդգար Թումասյանը:
Ի տարբերություն ներկայացուցչի, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետն ասում է, որ բնակչությունը խմելու ջրի խնդիր չունի: Այնուամենայնիվ, այս տարի Սուլդա-Դադեշ հատվածի համար նախատեսվում մատակարարել ջուր և ավելացնել դեբետը: Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա նա ասում է, որ այս հարցը գյուղնախարարության նախարարության իրավասությունն է: Ճանապարհի և բնական գազի խնդիրը լուծելու ծրագրեր այս փուլում չկան:

«Ախալքալաքում 64-ից միայն 20 գյուղն է, որտեղ գազ չկա, մենք դիմել ենք նախարարություն, որպեսզի այս խնդրի լուծման միջոցներ ձեռնարկեն: Ճանապարհի ասֆալտապատումն այս տարի չի նախատեսվում: Միաժամանակ ամեն ինչ չի իրագործվում»:

Յուրի Հունանյանն հայտարարում է, որ բերքի վաճառման խնդիրը առկա է ոչ միայն Դադեշում, այլ ամբողջ Ջավախքում:

«Ասում են, որ Թբիլիսիի շուկայում 30-40 թեթրիով է վաճառվում կարտոֆիլը, այսինքն այնտեղ գնալն անիմաստ է: Որոշ ժամանակ առաջ, Ղազախստանից բեռնատար էր եկել, մոե 70 տ կարտոֆիլ տարան: Եթե այս գործընթացը շարունակվի, շատ լավ կլինի: Չնայած, վերոնշյալ հարցը պետք է կարգավորի շուկան»,- համարում է Յուրի Հունանյանը:

Դադեշը գտնվում է ծովի մակարդակից 1800մ բարձրությամբ: Գյուղում ապրում է 170 մարդ: Չնայած տնտեսական ճգնաժամին, տեղացիները չեն պատրաստվում պատվաստվել COVID19 դեմ պատվաստանյութով: Հատկապես նրանից հետո, երբ Ախալցիխեում պատվաստումից հետո բուժքույրը մահացավ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Facebook Twitter
თეგები: գյուղ / Դադեշ /
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.