Ախալքալաքում և Նինոծմինդայում սպասվում են հոսանքազրկումներ
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ նախատեսված վերականգնողական աշխատանքների պատճառով, նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ից 17:30-ի սահմաններում, Ախալքալաքի շրջանի՝ Դիլիսկա, Կումուրդո, Դադեշ, Օկամ, Չամդուրա, Սուլդա և հարակից գյուղերում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
13:00-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում հոսանք չի լինելու Նինոծմինդայում: Սույն ժամերին, կհոսանքազրկվեն նաև Նինոծմինդայի շրջանի՝ Հեշտիա, Վաչիան, Սաթխա, Մեծ Խանչալի, Գորելովկա, Դիլիֆ, Ջիգրաշեն, Մեծ Գոնդրիո, Օրոջալար, Կարծախ և Փոքր Խանչալի գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: