Լուրեր
«Ադրբեջանն ու Հայաստանը օգնություն են առաջարկել, բայց մենք էլ ունենք տեխնիկա»,-Գոմելաուրի
Ադրբեջանն ու Հայաստանը առաջարկել են մեզ օգնել տեխնիկայով, չնայած մենք էլ տեխնիկա ունենք, բայց դրանք կանգնեցված են: Նման տեղանքում մենք ֆիզիկապես չենք կարող աշխատել»,- ասել է ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրին Բորջոմիում՝ աղետի գոտում գտնվելու ժամանակ:

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը հրդեհաշիջող ինքնաթիռներ չունեն, այլապես կօգնեին Բորջոմիի անտառում բռնկված հրդեհը մարելու հարցում։

Նախարարի խոսքով՝ թուրքական կողմը օգնում է մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռներով, ինչի համար շնորհակալություն է հայտնել հարեւան պետությանը։

«Այսօր քամի էր, ուղղաթիռների համար շատ դժվար էր աշխատել։ Առավոտյան մի քանի ժամ աշխատել են, բայց քամու տակ չէին կարողացել աշխատել։ Ուստի ավիացիան (հրդեհաշիջման ինքնաթիռները) աշխատել է հնարավոր ամենաբարձր մակարդակով, և արդյունքը տեսանելի է։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ հրդեհը շատ ավելի է նվազել, քան երեկ»,- ասել է Վախթանգ Գոմելաուրին։

Բացի այդ, ինչպես նշում է նախարարը, Բաքու-Ջեյհան խողովակաշարին հրդեհի մոտենալու վտանգ չկա։
| Print |