Ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր է դարձել 2019 թվականի հունվարից:
Սամցխե-Ջավախքում գործում է տեխզննման 3 կենտրոն – Ախալցիխեում, Բորջոմում և Ախալքալաքում: Բացի սրանից, Թբիլիսիից Ախալցիխե ուղղարկել են մեկ շարժվող կենտրոն:
2019 թվականի հունվարի մեկից հուլիսի 8-ը ներառյալ, Ախալցիխեի տեխզննման կենտրոն տեխնիկական ստուգումն անցնելու համար դիմել է 6 918 մեքենա: Այստեղից տեխզննումն անցել է 4 839, անսարք է 2 069, իսկ տեղաշարժումն արգելված է 10 մեքենայի համար: