Բնակչության կարծիքով
Ո՞ր արգելքները պետք է չեղարկվեն և որոնք մնան ուժի մեջ
Վրաստանի կառավարության որոշման համաձայն, երկրում սահմանափակումների վերացումը փուլերով կսկսվի փետրվարի 1-ից: Առողջապահության նախարարն ասաց, որ խանութները սկզբում կբացվեն: Ինչ վերաբերում է միջքաղաքային երթևեկությանը, ըստ կառավարության անդամների, միկրոավտոբուսների աշխատանքը կախված է համաճարակաբանական իրավիճակից:

Կանոնակարգերի թուլացման վերաբերյալ Ախալցիխեում հնչում են տարբեր կարծիքներ: «9-րդ ալիքը» հետաքրքրվել է այս հարցով, բնակչության մեծ մասը համարում է, որ որոշ սահմանափակումներ պետք է վերացվեն, իսկ մի մասը կարծում է, որ արգելքների ուժի մեջ մնալը կարևոր է քաղաքացիների առողջության համար:

Երկրի մասշտաբով, երկամսյա սահմանափակումներն ուժի մեջ մտան նոյեմբերի 28-ից: Այս փուլում, գործում է պարետային ժամը: Քաղաքացիները պարտադիր են կրել շնչադիմակ ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում: Փակ են ռեստորաննեն ու սննդի կետերը և այլն:


Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |