Բնակչության կարծիքով
Ինչպե՞ս եք գնահատում Սաակաշվիլիի վերադարձն ու ձերբակալումը
Վրաստանի երրորդ նախագահի հացադուլի տասներորդ օրը բժիշկն ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է: Քրեակատարողական ծառայությունն արձագանքել է Նիկոլոզ Ղիպշիձեի հայտարարությանը:

«Միխեիլ Սաակաշվիլին ընդունում է նշանակված դեղամիջոցները: Նրա առողջական վիճակն այս պահին բավարար է: Կենսական ցուցանիշները նորմալ են: Քանի որ հայտարարել է հացադուլ, Միխեիլ Սաակաշվիլին մշտապես վերահսկվում է բժշկական անձնակազմի կողմից»:

Նախկին նախագահը Վրաստան է վերադարձել ութ տարի անց: Ախալցիխեի բնակչությունից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են գնահատում Սաակաշվիլիի վերադարձն ընտրություններից մեկ օր առաջ: Տեղացիներից ոմանք ասում են, որ երրորդ նախագահը արդարացիորեն է պատժվում, իսկ մյուսները կարծում են, որ նա քաղբանտարկյալ է:


| Print |