Բնակչության կարծիքով
Ի՞նչն է թանկացել և ի՞նչ է անում կառավարությունը թանկացումները կանխելու համար
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեկամսյա գնաճը կազմել է 1.3%, իսկ տարեկան գնաճը՝ 12.8%: Ըստ Գեոստատի տվյալների, դա հիմնականում պայմանավորված է եղել հետևյալ խմբերի գների փոփոխությամբ. Բանջարեղենի գները դիտարկվող ժամանակահատվածում արձանագրել է 9.0% գնաճ: Հացի և ալյուրի գները աճել են 5.5%-ով, ձուկը՝ 4.2%-ով, կաթը, պանիրը և ձուն՝ 3.6%-ով։ Հագուստի և կոշիկի գները աճել են 9.2%-ով։

Թանկ ապրուստի ֆոնին, Վրաստանի վիճակագրության ազգային գործկալության տվյալների համաձայն, սեպտեմբերին աշխատունակ տարիքի տղամարդու նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 216 լարի և 30 թեթրի, այսինքն՝ օրեկան մոտ 7 լարի:

Գյուղատնտեսության նախարարությունից ասում են, որ թանկարժեք մթերքի հարցով աշխատում են, բայց գները կարգավորվում են միայն շուկայի կողմից։ «9-րդ ալիքի» հարցին՝ թե ի՞նչ արդյունք է տվել իրենց աշխատանքը, գյուղատնտեսության փոխնախարարը պատասխանում է՝ դեռ ոչինչ։ Ինչ վերաբերում է պարենային սուբսիդավորման ծրագրին, ապա այս հարցը չի դիտարկվում։

| Print |