Նորություններ
Ախալքալաքում կնոջ հարազատներին դանակահարած անձը ձերբակալվել է
Ախալքալաքի Փոքր Սամսարում նախկին կնոջ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ ութ ամսական երեխային դանակահարած տղամարդուն արդեն ձերբակալել են:

Իրավապահները նրան մեղադրում են չորս անձի նկատմամբ դիտավորյալ սպանության փորձի մեջ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածներով, , ինչը ենթադրվում է մահափորձ և պատժվում է 7-ից 15 տարի ազատազրկմամբ։

Բոլոր չորս տուժածները տեղափոխվել են Ախալքալաքի կլինիկա: Հիվանդանոցից ստացած տեղեկատվության համաձայն՝ երեխան, միջին տարիքի տղամարդը և կինը (դանակահարողի նախկին կնոջ եղբայրը, նրա կինը և նրանց երեխան) ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ ավելի մեծ տարիքի կինը (դանակահարողի կնոջ մայրը) արյան զգալի կորուստ է ունեցել։

Տղամարդը եղել է բանտում, նա պատիժ էր կրում ընտանեկան բռնության մեղադրանքով։

Ավելի մանրամասն դեպքի մասին կարդացեք ներքևում.
| Print |