Բնակչության կարծիքով
Ինչպե՞ս կարող է Վրաստանն օգնել Ուկրաինային
Սննունդ, դեղորայք, հագուստ, թե՞ կամավորների ներգրավվածություն -  ինչպե՞ս կարող է Վրաստանն օգնել Ուկրաինային պատերազմում։ Ախալցիխեում ասում են, որ պետք է ժամանակին և արդյունավետ աջակցեն ռուսական ագրեսիայի դիմաց պայքարող երկրին։

Բացի այդ, բնակչությունը կարծում է, որ ուկրաինացիների համար այժմ կարևոր է բարոյական աջակցություն ունենալ այն երկրից, որի վրա Ռուսաստանը հարձակվել էր 2008 թվականին։

Տեղացիներից ոմանք հավանություն չեն տալիս Վրաստանի վարչապետի հայտարարություններին և չեն ընկալում որպես ժողովրդի դիրքորոշում, իսկ ոմանք կարծում են, որ կառավարության՝ չգրգռելու քաղաքականությունը ճիշտ քայլ է օկուպացված երկրի համար։

Քաղաքացիներն ասում են, որ Ուկրաինան և Վրաստանը ընդհանուր թշնամի ունեն, և չպետք է մոռանալ ուկրաինացի ժողովրդի աջակցությունը տարիներ առաջ։

| Print |