Բնակչության կարծիքով
Ինչպիսի՞ն էր 2022 թվականը՝ գնահատականներ Ախալցիխեից

2022 թվականը վերջին օրերն է հաշվում, տարին մոտեցավ ավարտին:

Այս տարին լի էր վայրիվերումներով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում։ Ի՞նչ է փոխվել քաղաքացիների կյանքում անցնող տարվա ընթացքում և ի՞նչ ակնկալիքներ կան 2023-ից. փորձել ենք պարզել Ախալցիխեում անցկացված հարցումների միջոցով։Խնդրեցինք Ախալցիխեի բնակչությանը գնահատել, սմփոփել տարին: 

Հարցված քաղաքացիները 2022-ը բնորոշոցին վերանայումների ու արդյունավետը գնահատելու տարի: 2022 թվականին նրանց կյանքում էական փոփոխություններ չեն եղել, չնայած ասում են, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել Վրաստանի տնտեսության վրա: Ապրանքներն ու դեղերը թանկացել են, այս ամենն ազդել է նրանց բյուջեի ու հետևաբար, տրամադրության վրա։

Հարցված քաղաքացիների հիմնական մասը 2022 թվականին խաղաղություն է ակնկալում։
| Print |
თეგები: 2022 / Նոր տարի /