Բնակչության կարծիքով
Ի՞նչ է պետք Մեծ Պամաջի ժողովրդին ՝ բնակչության կարծիքը

Ախալցիխեի Մեծ Պամաջ գյուղը «Աջակցություն գյուղին» ծրագրով ստացել է 16000 լարի, բացի այդ տեղական բյուջեից հատկացվել է մինչեւ 30000 լարի։ Փոքր բյուջեն թույլ է տալիս ֆինանսավորել միայն մեկ ծրագիր, չնայած գյուղում բազմաթիվ խնդիրներ կան։ Ի՞նչ է պետք Մեծ Պամաջի բնակիչներին՝ այս հարցին տեղացիները տարբեր պատասխաններ են տալիս։

«Գյուղի աջակցության ծրագիրն» իրականացվում է 2007 թվականից։ Գյուղերին հնարավորություն է տրվում ինքնուրույն իրականացնել իրենց անհրաժեշտ ենթակառուցվածքային ծրագրերը։

Ծրագրի հիմնական նպատակն այն է, որ բնակչությունը որոշի այն առաջնահերթությունները, որից հետո կընտրվեն նախագծերը:

«Աջակցություն գյուղին» ծրագրով ամենից հաճախ ֆինանսավորվում են ներքին գյուղական ճանապարհները, լուսավորությունը, ցանկապատումը, հրապարակների կազմակերպումը, փոքր սպորտային ենթակառուցվածքների կազմակերպումը և այլն։
| Print |