Քաղաքականություն
Զուգարանների պատճառո՞վ են մեծ թվով հայաստանցիներն Ամանորը նշել Վրաստանում
Հայաստանում, ի տարբերություն հարևան Վրաստանի և Թուրքիայի, ամեն ինչ թանկ է։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Գյումրիի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Գագիկ Համբարյանի գրառումը. «Այս տարվա կառավարության առաջին նիստի ժամանակ՝ հունվարի 9-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը, որպես խոչընդոտ նշեց զուգարանների խնդիրը… Այո՛, զուգարանների խնդիրը միշտ եղել է և կա նաև այս իշխանությունների օրոք… Բայց դա գլխավոր պատճառը չէ, որ Հայաստանը չի դառնում տարածաշրջանի զբոսաշրջության «մեքքա»…

Խնդիրը պետք է փնտրել թանկության մեջ.Հայաստանում, ի տարբերություն հարևան Վրաստանի և Թուրքիայի, ամեն ինչ թանկ է… Հենց այդ պատճառով է, որ զբոսաշրջիկները, այդ թվում նաև մեր հայաստանցիները թե՛ ամառային, թե՛ ձմեռային արձակուրդները գերադասում են անցկացնել հանրապետությունից դուրս…Դրա վառ օրինակը Ամանորյա տոներին, ըստ տարբեր տվյալների՝ 35-40 հազար (եթե ոչ ավել) հայաստանցիների Վրաստանում այն նշելն է… Իմ շրջապատից մոտ 200 մարդ Ամանորն անցկացրել է Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Թբիլիսի, Բաթումի, Բորժոմի, Բակուրիանի, Գուդաուրի և այլն… Վրաստանի իշխանությունները զբոսաշրջությունը, այդ թվում նաև ներքին տուրիզմը, խթանելու համար բոլոր «խավերի» մարդկանց համար պայմաններ են ստեղծել, ինչպես Դուբայում… Այդ իսկ պատճառով էլ նույն վրացիները նույնիսկ ձմռանը չեն գալիս Հայաստան, ի տարբերություն մեր հայրենակիցների, ովքեր չդիմանալով Ծաղկաձորի կամ Ջերմուկի «կուրշավելյան» գներին գերադասում են ձմեռային արձակուրդներն անցկացնել Վրաստանում և հարևան երկրի բյուջեն հարստացնել ևս մի քանի միլիոն դոլարով… Խնդիրը հասել է նրան, որ նույնիսկ մեր հարևան Իրանի ավելի շատ քաղաքացիներ, օրինակ՝ Նոռուզի տոները գերադասում են անցկացնել ամերիկամետ Վրաստանում, բայց ոչ մեզ մոտ…

Ինչ վերաբերվում է Փաշինյանի բարձրաձայնած խայտառակ արտաքնոցներով շքեղ ռեստորաններին, ապա լավ կլիներ պարոն վարչապետը կոնկրետ «օբյեկտ» նշեր… Ինձ դեռ այդպիսիք չեն հանդիպել… Ավելին, որոշ շքեղ ռեստորանների ոչ պակաս գերշքեղ զուգարաններում որոշ մարդիկ լուսանկարվում են և այն հրապարակում սոցցանցերի իրենց էջերում…

Հ.Գ. Ամեն դեպքում, Հայաստանից զբոսաշրջիկներին «վանող» կարևոր խնդիրը զուգարանները չեն, այլ ծառայությունների սարսափելի թանկ լինելն է…

theworldnews.net
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.