Քաղաքականություն
Ընդդիմությունը «ամոթի միջանցքով» է աշխատանքի ճանապարհում «Վրացական երազանքի» պատգամավորներին

 

Վրաստանի խորհրդարանի մոտ այսօր, փետրվարի 5-ի առավոտյան վերսկսվել է ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ցույցը:

Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են խորհրդարանի մուտքերի դիմաց և խորհրդարան մուտք գործող իշխող կուսակցության պատգամավորների համար «ամոթի միջանցք» կազմակերպել: Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և քաղաքացիական ակտիվիստների միակ պահանջը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգով անցկացումն է:

Հատկանշական է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ավելի շուտ մեծամասնության նիստ է անցկացնում: Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով իշխող կուսակցությունը քննարկում է նախընտրական շրջանը, կազմակերպչական հարցեր՝ ընտրական համակարգի վերաբերյալ: Նյութը՝ Ալիք Մեդիա:

 

| Print |