Քաղաքականություն
Հայաստանում սկսվել է մեծ խաղ. Իշխանության հաղթանակի շրջանակը
Հայաստանի ներքաղաքական կյանքում առերևույթ ընթացող նոր և հին իշխանությունների պայքարն իրականում բոլորովին այլ բնույթի գործընթացի միայն մակերեսային արտացոլումն է: Պետք է արձանագրել, որ Հայաստանում արդեն սկսել և լայն թափով ընթանում է հետհեղափոխական ներքաղաքական պայքարը, որտեղ նոր ու հին իշխանություն հասկացությունները վերածվել են պայմանականության: Կա պայքար նոր իշխանությանը հետ մրցակցելու համար և այդ պայքարի մեջ են թե հին իշխանությանն առնչվող խմբեր և բևեռներ, թե այդ հին իշխանությանը նախկինում ընդդիմադիր եղած ուժեր, թե նաև ներգրավվում են նոր ուժեր կամ նոր ստեղծվող, նոր հայտ ներկայացնող քաղաքական միավորներ: Եվ որքան էլ այդ գործընթացը թողնում է խառնաշփոթի, որոշակի խառնիճաղանջ տպավորություն, այդուհանդերձ դա հետհեղափոխական բնականոն փուլ է, որ Հայաստանը պետք է անցնի: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե որքանով է այդ փուլը լինելու բովանդակային ու գաղափարական, և ոչ լոկ տեսարանային: Այստեղ է հարցերի հարցը, և թերևս ամենաբարդ հարցը:

Բարդ այն իմաստով, որ տեսարաններից զերծ մնալ թերևս չի ստացվելու և անգամ ամենակառուցողական և բովանդակային ներուժ ունեցողները ստիպված են լինելու խաղալ տեսարանային կանոններով, քանի որ ներգրավված սուբյեկտների գերակշռող մասը, ընդ որում այդ շարքում նաև կառավարող մեծամասնությունը, հակված են հենց տեսարանային խաղին, իրենց ուժն ու հնարավորությունը դիտարկում են հենց այդտեղ: Այդպիսով ձևավորվում է համընդհանուր մի մթնոլորտ, որին ստիպված է լինում հարմարվել բովանդակային, գաղափարական գործունեությունն ու պայքարը, այլապես հայտնվելով «արդիականության» կորստի ռիսկի տակ:

Չակերտավոր արդիականության, որովհետև խորքային առումով արդիական է հենց գաղափարականը, բովանդակայինը, հայեցակարգայինը, ոչ թե տեսարանը, անգամ եթե դիտարկենք, որ այն լինելու է քաղաքականության հավերժական ուղեկից: Այստեղ առանցքային, գլխավոր հարցն այն է, թե կառավարող մեծամասնությունը ինչ ընտրություն է կատարում, կամ ում է ընտրում որպես ապագայի մրցակցության միջավայրի ձևավորման գործընկեր: Խոսքն իհարկե այն «ընտրության» մասին չէ, ինչ դիտարկվել է նախահեղափոխական տարբեր փուլերում, թե ում է իշխանությունն ընտրել որպես «տիտղոսային ընդդիմություն»: Խոսքն այն մասին է, թե կառավարող մեծամասնությունն ինչ որակ է ընտրում որպես «սպարինգ-գործընկեր», որի հետ մրցակցությանն անգամ «նոմինալ» պարտությունը հեռանկարի իմաստով կարող է լինել հաղթանակ, որովհետեի ի վերջո ցանկացած իշխանության հաղթանակը խոշոր հաշվով ոչ միայն իշխանություն պահելն է, այլ լայն իմաստով երբևէ իշխանությունը թողնելու ազատ հնարավորություն ունենալը:

1in.am
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.