Քաղաքականություն
Պետություն ունենք?! Կառավարություն ունենք?!- Ախալցխացիների կարծիքը ռուս լրագրողի այցի մասին
Քաղաքացիական ակտիվիստները բողոքում են ռուս լրագրողի 87-րդ տարեդարձը Վրաստանում տոնելու կապակցությամբ: Մայրաքաղաքում բողոքի ցույցին միանում են նաեւ ախալցխացիները:

Սոցցանցում բողոքի ալիքն առաջացավ Վլադիմիր Պոզների Թբիլիսի ժամանելու մասին տեղեկությունը տարածվելուն պես:

«Ես ուժ չունեմ խոսքերս դասավորելու և ինչ-որ բան գրելու: Սա Վրաստանի կառավարության բացահայտ վերաբերմունքն է Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես նաև քաղաքացիական հասարակության համար փորձություն, թե որքանով են նրանք ընտելանալու նման փաստերին», - գրում է Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի ղեկավար՝ Մակա Սուդաձեն:

«Նվեր հանրաքվեի 30-ամյակի առթիվ... 30 տարի առաջ այս օրը ես ուրախ էի: Վրաստանի անկախության հանրաքվեն անցկացվեց, և ես ուրախ էի. «Վաշա», մենք Ռուսաստանից ազատ ենք, Եվ այսօր ճակատագրի շրջադարձ է: Այն մարդուն, ով ասում է, որ Աբխազիան երբեք չի լինի Վրաստան, թույլատրվել է մուտք գործել երկիր և պատրաստվում է այստեղ նշել իր ծննդյան օրը, սիրտս տրաքվում է»,- գրում է պատմաբան՝ Մթվարիսա Թարխնիշվիլին:

Ինչպես հայտարարում են ցուցարարները, Վլադիմեր Պոզների ու նրա հյուրերի ներկայությունը բողոքելու են ողջ գիշերվա ընթացքում: Ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները ձվեր են նետել հյուրանոցի ուղղությամբ:

Ավելի վաղ ցույցը տեղի էր ունեցել «Վինոտել» հյուրանոցի մոտ: Ակտիվիստները և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բողոքում են ռուս լրագրող, Վլադիմեր Պոզների Վրաստան այցելության դեմ, ասելով, որ Պոզները և նրա հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները:

Դրա հետ մեկտեղ, ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Վլադիմեր Պոզները Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, և նա չի խախտել օկուպացիայի մասին օրենքը:

Հյուրանոցը, որտեղ գտնվում էին Վլադիմեր Պոզները և նրա հյուրերը, աշխատանքի տեսչությունը տուգանել է 10 000 լարիով:

Վլադիմեր Պոզներն ու նրա հյուրերը հյուրանոցը լքել են ոստիկանության օգնությամբ:
| Print |