Քաղաքականություն
Ովքեր են պայքարելու քաղաքապետի պաշտոնի համար Սամցխե-Ջավախքում
Ախալքալաքից հետո «Վրացական երազանքն» այսօր կուսակցության ակտիվիստներին ներկայացրեց Ախալցիխեի, Ասպինձայի եւ Ադիգենիի քաղաքապետի թեկնածուներին: Քանի որ թեկնածուների առաջադրումը կատարվում է միայն կուսակցության անդամների համար, հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ախալցիխեի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի Իրակլի Լազարաշվիլին: Մինչ թեկնածության առաջադրումը նա զբաղեցնում էր պետական ​​գույքի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության պետի պաշտոնը:

Ասպինձայում քաղաքապետի թեկնածու «Վրացական երազանքը» առաջադրել է իր գործող քաղաքապետ՝ Ռոստոմ Մագրաքվելիձեին:

Ադիգենիում կառաջադրվի խորհրդարանի նախկին անդամ Գոչա Կիմաձեն:

Ինչ վերաբերում է Բորժոմիի քաղաքապետարանին, ապա Սակրեբուլոի ներկայիս նախագահ՝ Օթար Արբոլիշվիլին կպայքարի քաղաքապետի պաշտոնի համար, իսկ Նինոծմինդայում, ինչպես Ասպինձայում է՝ գործող քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը:Ինչ վերաբերում է Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին, ում առաջադրումը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին, Սակրեբուլոյի պատգամավոր Մելքոն Մաքարյանն է:
| Print |