Քաղաքականություն
Պուտինը ստորագրել է. Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողությունը դադարեցվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողությունը դադարեցնելու մասին օրենքը, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի Խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը ներկայացրել է ՌԴ նախագահը։

Տվյալ օրենքը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիային, ահաբեկչության կանխման մասին կոնվենցիային, ԵԽ կանոնադրությանը, հետեւում Է փաստաթղթից:

«Եվրոպայի Խորհրդին Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցման կապակցությամբ 2022 թվականի մարտի 16 - ից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործողության, դադարեցված համարել հետեւյալ միջազգային պայմանագրերը՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան», - նշված է փաստաթղթում:

Համաձայն փաստաթղթի՝ իրենց գործողությունները դադարեցրել են նաեւ 1997 թվականի հունվարի 27-ի ահաբեկչության կանխման մասին Եվրոպական կոնվենցիան, 1949 թվականի մայիսի 5-ի Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, 1949 թվականի սեպտեմբերի 2-ի Եվրոպայի Խորհրդի արտոնությունների եւ իմունիտետների մասին գլխավոր համաձայնագիրը, 1996 թվականի մայիսի 3-ի Եվրոպական սոցիալական խարտիան (վերանայված), ինչպես նաեւ շուրջ տասը արձանագրություններ:
| Print |