Քաղաքականություն
«Ազգային շարժման» երիտասարդական թեւը սկսել է բռնությունները. Ղարիբաշվիլի
Քննադատություններ շատ ենք լսել, իբր ոստիկանությունը չափն անցել է, սա սուտ է, անհեթեթություն՝ բռնություն է սկսել, «Ազգային շարժման» երիտասարդական թեւը, սադրիչ Ջափարիձեի շարժումը և «Ֆրանկլինի ակումբի» անարխիստները: Այս մասին ասել է Վրաստանի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ խոսելով մարտի 7-8-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը «շատ քրտնաջան աշխատեց», և «ևս մեկ անգամ ցուցադրվեց իշխանության ներկայիս դեմքը՝ մարդասիրությունը»։

«Մեր ոստիկանությունը շատ քրտնաջան աշխատեց, ցույց տվեց ուժ, բարձր պրոֆեսիոնալիզմ և դրա հետ մեկտեղ, իհարկե, ևս մեկ անգամ ցուցադրվեց մեր գլխավոր դեմքը՝ մարդասիրությունը։

Բազմաթիվ քննադատություններ լսեցինք, որ ոստիկանությունը հատել է սահմանը։ Սա սուտ է, սա անհեթեթություն է։ Ո՞վ սկսեց բռնությունները, բռնությունները սկսեցին, ինչպես թվարկեցի, «Ազգային շարժման» երիտասարդական թևը և բոլորս գիտենք նրանց անուն-ազգանունները, այսպես կոչված «Գիրչի» շարժումը, սադրիչ Ջափարիձեի շարժումը և «Ֆրանկլին» ակումբի անարխիստները: Տեսա մի քանի նկար, ապշեցի, որոշ մարդիկ ինչ-որ սատանիստական ​​համազգեստ էին հագել, երիտասարդներ, չեմ ուզում դեմքեր ցույց տալ, բայց այստեղ ինչ որ կատարվում է, ուղղակի անհանգստացնող է։ Այս կազմակերպությունը, կոլեկտիվ «Ազգային շարժումը» արդեն վերածվել է ոչ թե արմատական, այլ ծայրահեղական կազմակերպության, ահաբեկչական կազմակերպություն դառնալու համար շատ քիչ է պակասում»,- ասել է վարչապետը «Իմեդի»-ի եթերում։
| Print |