Քաղաքականություն
Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չկա. Փաշինյան

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկա պայմաններում հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հնարավորություն չի տեսնում։

Բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում հարցին, թե հնարավո՞ր է, որ ղարաբաղցի հայերը վերադառնան Լեռնային Ղարաբաղ, ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է, որ ստեղծված իրավիճակում նրանց վերադարձի հնարավորություն չի տեսնում։

«Հայաստանը չի պատրաստվում պատերազմել Լեռնային Ղարաբաղի համար: Հայաստանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս հավակնություններ չունի և մենք հուսով ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանազատման գործընթացում կվերականգնվի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի դեպ, ես կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում ընդունված որոշումներով մենք արդեն իսկ ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Մենք անկեղծություն դրսևորեցինք, քանի որ արեցինք հետևյալը նկատեցինք, որ ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի մարդիկ կարողանան ապրել ադրբեջանական գյուղերում, մասնավորապես՝ չորս գյուղերում, որոնք հիմա ամայացած են:

«Հայտարարում ենք նաև, որ նույն գործընթացի արդյունքում հայկական գյուղերում՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանցի, Բերքաբեր, հավասարապես հնարավոր լինի ապրել առանց սթրեսի, որպեսզի այդ մարդիկ անվախ ապրեն իրենց տներում»,- ասաց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ սա այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է կարողանան խաղաղության տեսական օրակարգը վերածել կոնկրետ խաղաղ իրականության։

 

| Print |