Համաճարակի պատճառով առևտրականները կորցրեցին իրենց աշխատավայրերը
08.10.2020
Կորոնավիրուսային համաճարակը զգալի վնաս է հասցրել Վրաստանի տնտեսությանը, երկրում նվազել են արտահանումն ու ներմուծումը: Աշխատակիցների մեծ մասը մնացել են առանց աշխատանքի: Խնդրի առաջ են կանգնել նաեւ Ախալցիխեի առեւտրի կենտրոնում աշխատող փոքր ձեռնարկատերերը: Քանի որ չէին կարող վաճառել, ձեռք բերված ապրանքը փչացավ: Նրանք այլևս չէին կարող վճարել վարձը, ուստի առանց եկամուտի մնացած առևտրականները ստիպված էին լքել շուկան:
Ռեվազ Դուրգլիշվիլին 17 տարի շարունակ աշխատում էր Ախալցիխեի կենտրոնական շուկայում: Կորոնավիրուսի համավարակը նրան այնքան վնաս է հասցրել, որ նա որոշում կայացրեց հրաժարվել աշխատանքից: Տղամարդը Ախալցիխեի առևտրի կենտրոնում խոզի միս էր վաճառում: Հավաքած պաշարը մարդկանց սակավության պատճառով չհասրեց ժամանակին վաճառել, որից հետո անելանելի վիճակում հայտված վաճառականը ստիպված եղավ թափել միսը: Ասում է, որ համաճարակի ընթացքում առևտրականներրը շուկայի վարչակազմից աջակցություն չեն ստացել: Իսկ առանց օգնության մնացած աշխատողները դժվարանում են շարունակել գործը:
Ախալցիխեի առևտրի կենտրոնի աշխատակիցները դեռ բողոքում են հաճախորդների սակավությունից: Հետևաբար, վաճառքը դեռ խնդիր է: Ասում են, որ արտակարգ դրությունից հետո բնակչությունը ֆինանսական խնդիրներ ունի: Նրանց խոսքով, եթե մինչ համաճարակը օրական աշխատում էին մինչև 1000 լարի, այժմ այդ գումարը իջել է մինչև 100 լարի: Առևտրականներն ասում են, որ եկամուտը ամսեկան հարկերին չի հերիքում և դժվարանում են պահել ընտանիքները:
Առևտրի կենտրոնի ղեկավարությունը չի հերքում, որ կորոնավիրուսի համաճարակը իր ազդեցությունն է գործել աշխատողների վրա: Ըստ Վախտանգ Քարթվելիշվիլիի, առևտրականները, ովքեր համաճարակի ընթացքում օրեկան քիչ եկամուտ ունեին, օգտվում էին վարչակազմի աջակցությունից:
«Վրաստանի տնտեսությունը փաստացիորեն փլուզվել է», - ասում է տնտեսագետ Ռոին Թաթեշվիլին: Ըստ նրա `համաճարակի պայմաններում կարևոր է, որ պետությունը ուշադրություն դարձնի գյուղատնտեսությանը, ինչն էլ իր հերթին կամրապնդի երկրի տնտեսությունը: Չափանիշներին համապատասխանող ապրանքները հաջողությամբ կվաճառվեն արտերկրում: Բացի այդ, երկիրը կախված չի լինի միայն ներմուծվող ապրանքներից, համարում է Ռոին Թաթեշվիլին:
Ըստ «Ջեոստատ» -ի, 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, Վրաստանում ապրանքների արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 7,022,8 մլն դոլար, ինչը 16,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.