Տանը բուժվող, Կովիդ19 ունեցող մարդկանց ծախսերը, որոնց չի խառնվում պետությունը
03.12.2020
Կորոնավիրուսի դեպքերը Վրաստանում ամեն օր ավելանում են: Վարակված մարդիկ անցնում են բուժման գործընթաց ՝ կլինիկաներում, հյուրանոցներում և տներում: Աճող գործազրկության և թանկ ապրուստի ֆոնին, հիվանդների այն խոմբը, ում առաջարկվում է մնալ տանը, ստպված են բուժվել սեփական ծախսերով:
Ախալցխացի, Մաիա Շաինիձեն վարակված անձանցից մեկն է, ով բուժվում է տան պայմաններում: Նրա հետ մեկտեղ, կովիդ19-ի դեմ պայքարում է ընտանիքի երեք անդամը: Մաիա Շաինիձեն հաստատում է, որ տան պայմաններում բուժումը կախված է մեծ ծախսերի հետ, առավել ևս այն դեպքում, երբ ընտանիքի բոլոր անդամները վարակված են: Ասում է, որ դժվար է վճարել բուժման ծախսերը, երբ չունի բավարար եկամուտ:
«Գնաճի ֆոնն ու երկրում առկա տնտեսական աղքատությունն ուղղակիորեն ազդում են ընտանիքի բյուջեի վրա», - ասում է վարակակիրը:
Ըստ նրա ՝ վարակված անձանց բուժման ժամանակահատվածում անհրաժեշտ են թանկարժեք դեղեր, հետազոտություններ և հատուկ սնուցում: Մայա Շաինիձեի խոսքով ՝ պետությունը պետք է օգնի նաեւ տանը գտնվող հիվանդներին:
«Դուք ուղղակիորեն կախված եք թանկարժեք դեղերից, ուստի սովորական ընտանիքի համար հեշտ չէ գտնել բուժման համար անհրաժեշտ միջոցները»,- բացատրում է Մայա Շաինիձեն:
Ըստ վարակվածի ՝ վիրուսը հաղթահարել դժվար է հատկապես տարեցների համար, քանի որ նրանց իմունիտետը թույլ է:
Կորոնավիրուս է հաստատվել և տան պայմաններում բուժվում է «Տոլերանտ» ասոցիացիայի ղեկավարը: Ցիրա Մեսխիշվիլին խոսում է այն խնդիրների մասին, որոնք ուղեկցում են այս գործընթացին: Հիմնական խնդիրը նա կապում է տնային բուժման ընթացքում մեծ ծախսերի հետ:
«Ես տասնօրյա հազի դեղի համար վճարեցի 45 լարի: Կան ընտանիքներ, որոնց համար այս 45 լարին ամբողջ ամսվա եկամուտն է», - ասում է Ցիրա Մեսխիշվիլին:
Նրա խոսքով ՝ հիվանդի համար թանկ է սնվել հատուկ կերակրով և գնել անհրաժեշտ դեղամիջոցներ: Հետևաբար, համաճարակի պատճառով բնակչության մեծամասնությունը առանց եկամուտի է մնացել, ուստի հատկապես դժվար է գործ ունենալ Covid 19-ի հետ:
«Մի քանի օր առաջ, դիտեցի մի հաղորդում, որի թեման էր այն, թե ինչ ապրանքներ են պայքարում կորոնավիրուսի դեմ: Եթե այդ ապրանքները գնենք, ապա պետք է առնվազն ունենաս հազար լարի աշխատավարձ»:
Ցիրա Մեսխիշվիլին բնակչությանը կոչ է անում զգույշ լինել և խստորեն պահպանել կանոնակարգերը: Նրա կարծիքով, COVID-19- ին հաղթելու միակ միջոցը սահմանափակումներին և խորհրդատվություններին հետևելն է:
Ախալցխացի Էլենե Դալալիշվիլին նույնպես տան պայմաններում փորձում է ապաքինվել:
«Ես ինքս խնդրեցի բուժվել տան պայմաններում, քանի որ չեմ կարող ընտելանալ նոր միջավայրին», - ասում է վարակվածը:
Ախտանիշները բարդ չեն, հետևաբար, համարում է, որ տնային բուժումը ճիշտ է, քանի որ այդ դեպքում իր տեղը հիվանդանոցում զիջում է լուրջ հիվանդներին:
Ըստ նրա, նման հիվանդների բուժումը կապված չէ մեծ ծախսերի հետ, քանի որ հիվանդությունը համեմատաբար մեղմ է և բարդություններ չունի:
«Բժիշկը կապնվեց ինձ հետ և նշանակեց բուժում, բայց ոչ մի առանձնահատուկ բան: Ես անցնում եմ շատ տարրական բուժում և դեղեր եմ ընդունում կոկորդի ցավի կամ ջերմության դեմ», - «9-րդ ալիքի» մոտ ասում է Էլենե Դալալիշվիլին:
Նրա խոսքով ՝ հիմնական և էական բաներից մեկը, որ պետք է անեն բոլոր վարակված մարդիկ, շատ հեղուկ ստանալն ու մարզվելն է:
Առողջապահության նախարարության որոշմամբ ՝ նրանք, ում վիճակը գնահատվում է միջին ծանրության, մնում և բուժումն անցնում են տանը: Նման վարակակիրներին օգնում են հատուկ, ընտանեկան բժիշկները: Բժիշկները հեռախոսով և առցանց խորհրդատվությամբ փորձում են բուժել վարակվածին:
Կորոնավիրուսի դեմ պայքարում ակտիվ ներգրավված է ընտանեկան բժիշկ: Գուլիկո Թաթեշվիլին: Բժիշկը հորդորում է հիվանդներին հաճախ չափել ջերմությունը և զգույշ լինել: Ասում է, որ բնակչությունը պետք է հնարավորինս հետևի բժիշկների հանձնարարություններին:
«Առանց բժշկի խորհրդատվության, նպատակահարմար չէ ընդունել դեղորայք»,- ասում է ընտանիքի բժիշկը:
Համաճարակի առաջին ալիքի ընթացքում Վրաստանում բոլոր վարակված մարդիկ բուժվում էին կլինիկաներում, իսկ նրանց ծախսերը հոգում էր պետությունը: Երկրորդ ալիքի մեկնարկից հետո իրավիճակը արմատապես փոխվեց: Վարակների թվի ռեկորդային աճի պատճառով կլինիկաներում և հյուրանոցներում տեղերը սահմանափակ են: Հետևաբար, թեթև ախտանիշներով վարակվածները մնում են տանը, ընտանեկան բժշկի հսկողության ներքո:
Այսօյվա դրությամբ, Սամցխե-Ջավախքում բուժումը տան պայմաններում անցնում է 1 100 պացիենտ: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: