SSSS


Տնտեսություն
Սերժ Սարգսյանը չի բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկն արվել է նաև Նիկոլ Փաշինյանին
Սերժ Սարգսյանը խոսել է աղմկահարույց ձայնագրության մասին և նշել, որ անձամբ իրեն կամ պետությանը գումարի առաջարկ չի արվել։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի բառացում, որ Ադրբեջանը գումար է առաջարկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա իր տեսակետը հայտնել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում`անդրադառնալով ամիսներ առաջ համացանցում տարածված ձայնագրությանը, որում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասում էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգ միլիարդ դոլար է առաջարկել յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու դիմաց, ինչին Սարգսյանը հակադարձել էր` ասելով, որ Ալիևին կտա 6 մլրդ դոլար, որ հրաժարվի այդ շրջաններից:

«Չեմ բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկը արվել է նաև կապիտուլյանտին։ Իրադարձությունների զարգացումը իրավունք է տալիս ողջամիտ կասկածներ ունենալու»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Ձայնագրությունից հետո սկսվեցին շահարկումներն այն մասին, որ եթե Սարգսյանն այդքան գումար ուներ, ինչու չէր ծախսել սպառազինության վրա։

«Այսպես ասած՝ այդ թեզը, այդ մեղադրանքը տարածողները, կարծում եմ իրենք էլ շատ լավ հասկանում էին, թե ես ինչ եմ ուզում ասել. երբ ես հակադարձում էի Լուկաշենկոյին, ավելի ճիշտ՝ Լուկաշենկոյի միջոցով Ալիևին, ի դեպ, պետք է ասեմ, որ դա առաջին խոսակցությունը չէր, նախկինում էլ ես ունեցել եմ այդպիսի խոսակցություն Ալիևի հետ»,–ասել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ անձնապես իրեն կամ պետությանը գումարի առաջարկ չի արվել։

«Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը, սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ , ովքեր իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ, անկախ: Դուք արդյոք կասկածո՞ւմ եք, որ եթե հանկարծ մի հրաշքով Ալիևը դրան համաձայներ, ի՞նչ է, մենք ունա՞կ չէինք այդ վեց միլիարդը հավաքելու: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կհավաքեինք, ես վստահ եմ, որ բոլոր մեծահարուստ հայերը, և ոչ միայն մեծահարուստները, այդ հարցով իմ թիկունքին կանգնած կլինեին: Ուղղակի, իմ պատասխանը, ոչ թե կատակային էր, այլ չոր էր, որ եթե դու ուզում ես սակարկել, ես պատրաստ եմ ավելի մեծ գումար վճարել, եթե քո չափանիշները չափվում են փողով, ես ավելի բարձր գին եմ տալիս»,–ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք վերջնական եզրակացության հանգել, ապա պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է:
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.