ԱՄՆ-ում բենզինի գինը կրկին ռեկորդ է սահմանել
ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է մինչև 4,4 դոլար՝ մեկ գալլոնի դիմաց (3,785 լիտր)՝ գերազանցելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի՝ մարտին գրանցած նախորդ ռեկորդը: Ասոցիացիայի տվյալներով՝ միջին գինը հասել է մեկ գալլոնի դիմաց 4,374 դոլարի:
Երկուշաբթի ասոցիացիան բենզինի գների աճը բացատրել էր նավթի բարձր գնով. Brent և WTI ապրանքանիշերը վաճառվում են 100 դոլարից բարձր:
Ապրիլի 29-ին ԱՄՆ-ում բենզինի պաշարները նվազել են 2,2 մլն բարելով կամ 1%-ով՝ հասնելով 228,6 մլն բարելի՝ ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության վերջին տվյալների:
Ավարտվող շաբաթվա տվյալները կհրապարակվեն չորեքշաբթի։ Սպասվում է, որ բենզինի պաշարները կնվազեն 1,8 մլն բարելով։
Մարտի վերջին Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները վեց ամսվա ընթացքում օրական 1 մլն բարել ռազմավարական պաշարներ կթողարկի՝ երկրում բենզինի գների աճը զսպելու համար։ Այսպիսով, ռազմավարական պաշարներից կթողարկվի ավելի քան 180 մլն բարել նավթ, ինչը ռազմավարական պաշարներից նավթի ամենամեծ բացթողումն է ԱՄՆ պատմության մեջ։