Բիթքոինի ու ոսկու գինն ընկել է
Հինգշաբթի բիթքոինի գինն ընկել է 14.51 տոկոսով եւ կազմել 26.7 հազար դոլար։Այս մասին են վկայում Coindesk կայքի տվյալները։ Բիթքոինի փոխարժեքն ընկնում էր 14.49 տոկոսով եւ գտնվում էր 26.9 հազարի մակարդակում։
Բիթքոինը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է «արդյունահանել» (էմիտացվել) համակարգի անդամ հանդիսացող ցանկացած օգտատեր: Դա անելու համար պետք է համակարգի նոր բլոկեր ստեղծել:
Համակարգի հայեցակարգը հրապարակվել է 2008 թ. նոյեմբերին Սատոշի Նակամոտո կեղծանունով դրա հեղինակի (հնարավոր է՝ հեղինակների թիմի) կողմից։ Բիթքոինի պապուլյարության գագաթնակետը նշվել է միայն վերջին տարիներին։ Բիթքոինի էմիսիան սահմանափակ է, այժմ բիթքոինների մեծ մասն արդեն «արդյունահանված է»։
Ոսկու գինը նվազում է դոլարի աճող ինդեքսի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 3.06 դոլարով կամ 0.15 տոկոսով՝ մինչեւ 1850.55 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.92 տոկոսով՝ մինչեւ 21.337 դոլար ունցիայի դիմաց։