Վրաստանի ազգային բանկի տվյալների համաձայն, մայիսի 14-ին դոլարն ու եվրոյի արժեքը զգալի նվազել է, ինչը չի կարելի ասել ռուբլու մասին:
Այսօր՝ Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն 100 ռուբլին արժե 4.6982 լարի, մինչդեռ երեկ այն կարելի էր փոխել 4.4197 լարիի դիմաց: 1000 ռուբլին մոտենում է 47 լարիի շեմին, ինչը ռեկորդային է:
Դոլարի փոխարժեքը կազմում է 3.0129 լարի: Մեկ եվրոն արժե 3.1286 լարի։