Ռուբլու ռեկորդային արժեքը պահպանվում է
Վրաստանի ազգային բանկի տվյալների համաձայն, մայիսի 15-ին դոլարի ու եվրոյի արժեքներն անփոփոխ են, սակայն մի քանի օրվա տվյալներից ելնելով, փոխարժեքները նվազել են:
Այսօր՝ Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն, դոլարի փոխարժեքը կազմում է 3.0129 լարի, մեկ եվրոն արժե 3.1286 լարի։
Ռուբլին ռեկորդային աճ է սահմանել դեռ մայիսի 14-ին, իսկ այսօր փոխարժեքը պահպանվում է: 1000 ռուբլին մոտենում է 47 լարիի շեմին, ինչը ռեկորդային է:
Մայիսի 15-ին 100 ռուբլին արժե 4.6982 լարի, մինչդեռ մայիսի 13-ին այն կարելի էր փոխել 4.4197 լարիի դիմաց:
Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում 1000 ռուբլին կարելի է գնել 43 լարիով, վաճառել՝ 41, իսկ 100 դոլարը կարելի է գնել 300, վաճառել՝ 298 լարիով։