Նավթի գինը գերազանցել է 115 դոլարը
Նավթի համաշխարհային գներն աճում են: Brent նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 115 դոլարը մարտի 28-ից ի վեր առաջին անգամ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին:
Brent-ի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,84%-ով՝ հասնելով 115,1 դոլարի, WTI տեսակի նավթի գինը՝ 0,61%-ով՝ հասնելով 112,5 դոլարի: