Տնտեսություն
100 ռուբլու գինը հատել է 5 լարիի սահմանը
Bloomberg առևտրային հարթակում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվում է 2,8550 լարիով։ Հարթակում առևտուրը սկսվել է 2,8600 փոխարժեքով:

Ազգային բանկի կողմից մայիսի 24-ին սահմանված փոխարժեքի համաձայն, դոլարը գրանցել է 2022 թվականի ամենացածր ցուցանիշը։ Վրաստանում դոլարի գինը սկսել է նվազել մայիսի 6-ից։ Դոլարն էժանանում է, ռուբլին շարունակում է աճել:

Վրաստանում 100 ռուբլու գինը հատել է 5 լարիի սահմանը: Մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը ռուբլու փոխարժեքն ընկավ, սակայն մայիսի 19-ից, այն սկսեց աճել և մինչ այժմ բարձրացել է և նոր ռեկորդներ է սահմանում:

Վրաստանի ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը մայիսի 25-ին

1 դոլար՝ 2.8668 լարի
1 եվրո՝ 3.0706 լարի
100 ռուբլի՝ 5.0950 լարի

Արտարժույթի փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում մայիսի 25-ին

100 դոլարը վաճառվում է 285 լարիով, գնվում՝ 287 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 45 լարիով, գնվում՝ 46 լարիով

100 եվրոն վաճառվում է 305 լարիով, գնվում՝ 307 լարիով
| Print |
თეგები: Դոլար / եվրո / ռուբլի /