Տնտեսություն
Ռուբլին ու դոլարն այսօր

 

Մայիսի 26-ին Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն ռուբլին փոքր ինչ նվազել է: Դոլարը նույնպես շարունակում է նվազել։

100 ռուբլին կրկին պաշտոնապես 5 լարիից ավելի արժե, իսկ դոլարը նվազել է մինչև 2,8598 լարի։ Վրաստանի ազգային բանկի տվյալներով ռուսական 100 ռուբլին երեկ՝ մայիսի 25-ին արժեր 5.0950 լարի։

Մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը ռուբլու փոխարժեքն ընկավ, սակայն մայիսի 19-ից, այն սկսեց աճել և մինչ այժմ բարձրացել է մինչև 2022 թվականի ամենաբարձր մակարդակին։

Վրաստանի ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը մայիսի 26-ին

1 դոլար՝ 2.8598 լարի
1 եվրո՝ 3.0488 լարի
100 ռուբլի՝ 5.0012 լարի

Ախալքալաքում դոլարի փոխարժեքը մնում է նույն մակարդակի վրա, ռուբլին էժանացել է: Արտարժույթի փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում մայիսի 26-ին

100 դոլարը վաճառվում է 285 լարիով, գնվում՝ 287 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 43 լարիով, գնվում՝ 45 լարիով
100 եվրոն վաճառվում է 303 լարիով, գնվում՝ 305 լարիով

 

| Print |