Տնտեսություն
Դոլարով տրվող վարկերի տոկոսադրույքը կբարձրանա. Բանկերի ասոցիացիա
ԱՄՆ-ում վերաֆինանսավորման վարկերի տոկոսադրույքը ռեկորդային բարձր է, ավելի կոնկրետ՝ Դաշնային պահուստը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,75%-ով։ Fed-ի հիմնական տոկոսադրույքը տատանվում է 2,25-2,5%-ի սահմաններում: Ինչպես Business Palitra-ին հայտնել է Բանկերի ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ձնելաձեն, այս ֆոնին ակնկալվում է, որ Վրաստանում արտարժութային վարկերի տոկոսադրույքը կաճի 3-4%-ով։ Նրա խոսքով, ներկա իրականության մեջ արտարժութային վարկերի տոկոսադրույքն արդեն աճել է մոտ 0,5 տոկոսով։

«Արդեն ակնկալվում է, որ այս շաբաթ արտարժութային վարկերի տոկոսադրույքը կաճի 3 տոկոսով, կամ հնարավոր է, որ այդ ցուցանիշն ավելի բարձր լինի եւ հասնի 4 տոկոսի։ Նշենք նաև, որ 2020 թվականի վերջից տոկոսադրույքներն արդեն աճել են 0,5%-ով, և ինչպես սկզբում ասացի, ակնկալվում է, որ այդ ցուցանիշն էլ ավելի կաճի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշումից հետո»,- ասել է Ալեքսանդր Ձնելաձեն։

Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա ապրիլին դոլարով վարկերի միջին տոկոսադրույքը սահմանվել էր 7,31%:
| Print |
თეგები: արտարժույթ / Բանկ / Դոլար / եվրո /