Տնտեսություն
Ո՞ր ապրանքներն են թանկացել հունվարին
2023 թվականի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,8%, իսկ տարեկան գնաճը՝ 9,4%։ Այս մասին տվյալները տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա, ըստ «Geostat»-ի, նշված ցուցանիշը 2023 թվականի հունվարին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,7%, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի նույնպես սահմանվել է 7,7%:

Ստորև տրված է ապրանքատեսակների ցանկը, որոնք ամենաշատը թանկացել են հունվարին:
  • Եգիպտացորենի ալյուր - 83,2%
  • Սոխ- 74%
  • Կարտոֆիլ- 54.5%
  • Թխվածք- 41.7%
  • Ձմերուկ- 38%
  • Վաֆլի կրեմով- 36.1%
  • Մանանեխ- 35.4%
  • Խտացրած կաթ - 29%
  • Կանաչ լոբի - 27%
  • Կարամել- 26.4%
| Print |
თეგები: գնաճ / թանկացում /