Տնտեսություն
Աշխարհում դոլարի դեֆիցիտ է սպասվում. վերլուծաբան
«Otkritie Investments»-ի առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը «Փրայմ» գործակալությանը հայտնել է, որ այն երկրներում, որոնց տնտեսությունները ԱՄՆ-ից ներմուծման կախվածություն ունեն, հնարավոր է դոլարի պակաս լինի:

Տնտեսագետը նշել է, որ տասնյակ երկրներում նկատվում է բյուջեի և առևտրային հաշվեկշռի կրկնակի դեֆիցիտ։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից ելք կարող է դառնալ ազգային ֆինանսական համակարգի արժույթը։

Կոչետկովն ընդգծել է, որ դոլարի գերակայությունը առևտրի և պարտքային շուկաներում հանգեցնում է նրան, որ նման պարտքի արժեքը դառնում է անկանխատեսելի։

Ռիսկի տակ, ըստ վերլուծաբանի, այն երկրներն են, որոնք ունեն դոլարով արտահայտված զգալի պարտք և առևտրային հաշվեկշիռ, որն ի վիճակի չէ ապահովել անհրաժեշտ քանակությամբ արժույթի ներհոսքը։

Նախկինում Gallup-ը ցույց էր տվել, որ աշխարհի բնակիչների 47%-ը խոստովանել է, որ դոլարը կկորցնի իր առաջատարությունը հաջորդ քառորդ դարում։
| Print |