Վրաստանում փոխվել է փոխարժեքը. որքա՞ն արժե արտարժույթը
Վրաստանում լարին իր դիրքերը չի զիջում արտարժույթների նկատմամբ: Վրաստանի Ազգային բանկի կողմից սահմանված մարտի 14-ի պաշտոնական փոխարժեքի համաձայն, 1 դոլարն այսօր արժե 2,5898 լարի, սա նշանակում է, որ դոլարի արժեքը կրկին նվազում է, (- 0,0027 լարի): 1 եվրոի արժեքը կազմում է 2,7641 լարի:
Փոքր ինչ արժևորվել է ռուբլին և 100 ռուբլին կարելի է գնել 3,4368 լարիով (+ 0,0241 լարի):
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում մարտի 14-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 258 լարիով, գնվում՝ 259 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 33,5 լարիով, գնվում՝ 35 լարիով
100 եվրոն վաճառվում է 276 լարիով, գնվում՝ 278 լարիով