Տնտեսություն
Դիզելային վառելիքը կէժանանա, իսկ բենզինի գնի նվազումը կարող է դադարել
Դիզվառելիքի գինը կնվազի1 Այս մասին հայտարարել է Նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին։

Սակայն, ինչպես նշեց նա, միաժամանակ, բենզինի գնի նվազումը կարող է դադարել։ Վախթանգ Իոբաշվիլիի խոսքով՝ դա կախված է առկա ռեսուրսներից։

«Այսօր բենզինի գինը Թբիլիսիի որոշ բենզալցակայաններում եւ ամբողջ երկրում կազմում է 2,10 - 2,15 (2,09) լարի։ Նա (էկոնոմիկայի նախարարը) միայն բենզինի գնի վերաբերյալ կոնկրետություն չուներ, երբ խոսում էինք դրա մասին։ 

Հայտարարվել է, և մենք ուղղակիորեն հայտարարում ենք, որ այս օրերին (եթե դեռ չի սկսվել) դիզվառելիքի գների նվազման միտում է սկսվելու։

Նավթամթերքի շուկայում նախապես հաշվարկներ չեն կարող անել, ոչ մի «Նոստրադամուս» չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը, բայց ինչպես արդեն նշեցի, կախված ռեսուրսներից, պետք է ուղիներ գտնել դիզվառելիքի գնի իջեցման համար»,
- ասել է Վախթանգ Իոբաշվիլին։
| Print |