Տնտեսություն
Ռուսաստանը շարունակում է մնալ Վրաստանում սոխի հիմնական ներկրողը
Վրաստանում 2023 թվականի փետրվարին պարենային ապրանքներից ամենաշատը թանկացել է սոխը։Geostat-ի տվյալներով՝ այս ապրանքի գներն աճել են 118,4%-ով։ Թանկացմանը զուգընթաց ավելացել է նաեւ ներմուծումը։ 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին Վրաստան է ներկրվել 2,4 մլն ԱՄՆ դոլարի 6474 տոննա սոխ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1,6 մլն ԱՄՆ դոլարի 4754 տոննա սոխ։

Ստորև տրված է այն երկրների ցանկը, որտեղից Վրաստանը սոխ է գնել այս տարվա երկու ամսում՝
  • Ռուսաստան- 1.3 մլն ԱՄՆ դոլարի՝ 3 547 տոննա
  • Ադրբեջան- 703.6 հազար ԱՄՆ դոլար՝ 1 869 տոննա
  • Թուրքիա- 376.6 հազար ԱՄՆ դոլար՝ 953.3 տոննա
  • Չինաստան- 43 հազար ԱՄՆ դոլար՝ 56.5 տոննա
  • Իրան- 23.8 հազար ԱՄՆ դոլար՝ 42 տոննա
  • Նիդերլանդներ- 12.4 հազար ԱՄՆ դոլար՝ 7 տոննա:
| Print |
თეგები: Ռուսաստան / սոխ /