«Գների վերահսկումը պարենային ապրանքների թանկացման կհանգեցնի»,- Ռամազ Գերլիանի
Տնտեսական տրանսֆորմացիայի կենտրոնի հիմնադիր Ռամազ Գերլիանին գնահատել է «Պալիտրանիուսի» եթերում կառավարության որոշումը, որը ենթադրում է սննդամթերքի գների վերահսկման նոր օրենքի մշակում։
Տնտեսագետի կարծիքով՝ այս քաղաքականության արդյունքում կարճաժամկետ հեռանկարում գները կարող են կայունանալ, բայց հետագայում ավելի վատ արդյունք կունենանք՝ առաջին հերթին որակական և դեֆիցիտի առումով, ինչը, ի վերջո, կհանգեցնի թանկացումների:
«Գների վերահսկման քաղաքականությունը ոչ միայն Վրաստանի, այլ ցանկացած տեսակի շուկայական տնտեսության համար ընդունելի չէ, քանի որ այն չի խթանում մրցակցությունը, այլ համարվում է քայլ դրա դեմ: Եթե գների կայունացման նպատակն է խրախուսել մրցակցությունը և դրանով իսկ իջեցնել գները, ապա դա ուղղակի վերահսկողության քաղաքականություն չէ: Այսպես են վարվում շուկայական տնտեսության երկրները»,- ասում է Գերլիանին:
Տեղեկության համար, այս տարվա փետրվարին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել էր էկոնոմիկայի նախարարությանը մշակել նոր օրենք, որի նպատակը կլինի սննդամթերքի գների կարգավորումը: