Տնտեսություն
Կթանկանա արդյո՞ք հացը Վրաստանում
«Վրաստանի հացի արդյունաբերության միության» նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով՝ հացի գնի բարձրացման վտանգ չկա։

Ինչպես նշեց նա, մեկ պարկ ալյուրի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժան է։

Նրա խոսքով, Վրաստանին տարեկան անհրաժեշտ է 800 հազար տոննա ալյուր, թեև երկիրն ինքնուրույն չի կարող արտադրել այս քանակի արտադրանք։

«Այս պահին ալյուրի պաշարներ կան։ Բացի այդ, մեծ քանակությամբ ալյուր է ներկրվում հանրապետություն, և դա որոշ չափով ազդել է մեր գործարանների աշխատանքի վրա։

Մեկ պարկ ալյուրի արժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժան է։ Պարենային ապրանքների, հատկապես առաջնային սպառման ապրանքների գների իջեցման նպատակով անցկացվում են հավաքներ։ Ակնկալիք կա, որ հացի գինը նույնպես կնվազի, բայց դա աշխատանք ու ժամանակ է պահանջում։

Այսօր հացի գնի բարձրացման վտանգ չկա, ընդհակառակը, աշխատում են այն նվազեցնելու ուղղությամբ»,-
հայտարարել է Մալխազ Դոլիձեն։
| Print |