Տնտեսություն
Ի՞նչն է ամենաշատը թանկացել ապրիլին

 

2023 թվականի ապրիլին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 2,7 տոկոս։ Այս մասին տեղեկություն է հրապարակում Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա «Geostat»-ի տվյալներով՝ այս ցուցանիշը 2023 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,7 տոկոս։

Ստորև տրված է ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացած 10 ապրանքատեսակների ցանկը.
  • սոխ- 92%-ով
  • եգիպտացորենի ալյուր - 35.4%-ով
  • կարտոֆիլ - 33.7%-ով
  • կանաչ լոբի - 33.3%-ով
  • տոմատի մածուկ - 30.4%-ով
  • թխվածք- 27.5%-ով
  • ձմերուկ- 20.6%-ով
  • լիմոն- 19.8%-ով
  • տավարի միս - 18%-ով

 

| Print |