Տնտեսություն
10 ապրանք, որոնք ամենաշատը թանկացել են մայիսին
2023 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 1,5 տոկոս։ Այս մասին տվյալները տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա գործակալության տվյալներով՝ 2023 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 4,0 տոկոս։

Ներկայացնում ենք 10 պարենային ապրանքների ցանկը, որոնց գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենաշատը աճել է 2023 թվականի մայիսին.
  • Ձմերուկ- 49.5%-ով
  • Սոխ- 37.4%-ով
  • Տոմատի մածուկ - 27.1%-ով
  • Եգիպտացորենի ալյուր - 25.1%-ով
  • Թխվածք- 22.6%-ով
  • Կարտոֆիլ- 19.5%-ով
  • Տավարի միս - 17.7%-ով
  • Մանանեխ-16.9%-ով
  • Տավարի մսի ֆարշ- 16.1%-ով
  • Գործարանային կաթ - 15.2%-ով
| Print |
თეგები: ապրանք / թանկացում /