Տնտեսություն
Կաղամբ, սալոր, ձեթ՝ ինչն էժանացել անցած ամիս
2023 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 1,5 տոկոս։ Այս մասին տվյալները տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նշենք նաև, որ Վրաստանի 2023 թվականի բյուջեն նախատեսված է 5 տոկոս տնտեսական աճով: 

10 պարենային ապրանքների ցանկը, որոնք էժանացել են.
  • Կաղամբ- 41.9%-ով
  • Սալոր- 39.4%-ով
  • Ձեթ - 32.8%-ով
  • Հնդկաձավար - 30.9%-ով
  • Սխտոր- 30.8%-ով
  • Խաղող- 23.9%-ով
  • Մարգարին- 16.7%-ով
  • Բազուկ- 15.6%-ով
  • Վարունգ- 14.3%-ով
  • Լոլիկ - 13.6%-ով
| Print |
თეგები: ապրանք / գնաճ /