2024 թվականին Վրաստանում կառուցվել է ընդամենը 3 հյուրանոց, սակայն 2025 թվականին նախատեսվում է ավելի շատ կացարանների կառուցում։ Այս մասին նշվում է Վրաստանի ազգային զբոսաշրջային վարչության հրապարակած վիճակագրական տվյալներում։ Տվյալների համաձայն, 2024 թվականին կառուցվել են Hilton Double Tree (Աբասթումանիում), Greet by Accor (Թբիլիսիում) և Hotel "Bodbe" (Սիղնաղիում, Կախեթիում)։ Ինչ վերաբերում է 2025 թվականին, ըստ զբոսաշրջային վարչության, նախատեսվում է ընդհանուր առմամբ 15 հյուրանոցի կառուցում։
Դրանց թվում են Best Western Plus Likani Resort-ը (Բորջոմիում) և Rooms Abastumani-ն (Աբասթումանիում)։
Զբոսաշրջային վարչության տվյալների համաձայն, 2025 թվականին նախատեսված շինարարություններից ամենամեծը (240 սենյակ) կլինի Telegraph a Radisson Collection Hotel-ը (Թբիլիսիում), իսկ ամենափոքրը՝ 42 սենյականոց Salkhino Best Western Resort-ը (Մարտվիլում)։
Այս տվյալների համաձայն, 2026 թվականին նախատեսված է 2 հյուրանոցի, 2027 թվականին՝ 1 հյուրանոցի, իսկ 2028 թվականին ևս 1 կացարանի կառուցում։