Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Նինոծմինդայի Երևանյան փողոցում: «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է կանգնած՝ «Ford» մակնիշի մեքենային: Տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Mersedes Benz» մակնիշի մեքենան այրվել է:
Nor.ge-ի տեղեկության համաձայն, կա մեկ տուժած, ում հացրել են հիվանդանոց:
Տեղում աշխատում են ոստիկանները, հրշեջ-փրկարարական ջոկատն ու շտապ օգնության անձնակազմը: