SSSS


Իրավունք
14-ամյա աղջիկը ստիպված է եղել ինքնասպան լինել. պատմում է մայրը
Քոբուլեթիի գյուղերից մեկում մահացած 14-ամյա աղջկա մայրը՝ Մերի Ռոմանիձե-Ցեցխլաձեն Թուրքիայից վերադարձել է Վրաստան: Նրա դուստրը ինքնասպանություն է գործել: Մայրը կփորձի պարզել ինքնասպանության հասցնելու դեպքը, որի համար նախատեսում է նաեւ փաստաբան վարձել: Լրագրողների հետ զրույցում նա ասում է, որ իր երեխային«ստիպել են» ինքնասպան լինել:

«Աղջիկս ստիպված է եղել: Մահվան նախորդ օրը ինչ որ մեկի հետ զրույցում ասել է, որ հոգնել է, ինչու է այս գործն այսպես շարունակվել:Ասել է, որ ուզում է գալ ինձ մոտ, խնդրել, աղաչել է սոց. Աշխատողին, որ թույլ տան ինձ մոտ գալ, որպեսզի շուտ ավարտվի այս գործը»,- ասում Մերի Ռոմանիձե-Ցեցխլաձեն:

Ինքնասպանություն գործած 14-ամյա դեռահասի մայրը հայտարարում է, որ 23-ամյա երիտասարդը անչափահասին առաջին անգամ բռնաբարել է ամռանը, սակայն, բռնության մասին ընտանիքի անդամները իմացել են դեկտեմբերին, երբ հանցագործությունը կրկնվեց երկրորդ անգամ:

Մայրը ապրում է Թուրքիայում, ամուսնալուծությունից հետո երկրորդ անգամ ամուսնացել է արդեն արտասահմանում: Նախկին ամուսնու հոր պահանջով կորցրել էր մայրության իրավունքը, սակայն երեխաների հետ հեռախոսային կապը պահպանում էր: Մահացած երեխայի պատմածներից լսել է, որ դեկտեմբերին բուժզննում է անցել սեռական ոտնձգությունների գործով: Նա նշում է, որ աղջկա վրա ֆիզիկական ազդեցություն են գործել նաև ընտանիքի հարազատները:

«Երբ լսեցին բռնաբարության մասին, մինչև ոստիկանությունը կգար և երեխային կտանեին, փոքրիկիս սաստիկ ծեծի են ենթարկել պապիկի եղբոր որդիները: Այս ամենը պատմել է աղջիկս: Ու՞ր են հետաքննություն պատասխանները: Փորձաքննության ժամանակ, երբ փորձում էին պարզել բռնաբարության փաստը, երեխայի ամբողջ մարմնի վրա նկատվել են կապտուկներ»,- ասում է մայրը:

Նա կենտրոնանում է իրավապահների կողմից անգործության վրա և ասում է, որ սեռական բռնության գործի հետաքննությունը ձգվում է արդեն 2 ամիս:

«Կարող էին շտապ ձերբակալել այդ տղային և իմ աղջկան ուղարկել ինձ մոտ: Այժմ ողջ կլիներ...»:

Գյուղի դպրոցի տնօրենի խոսքով ՝ սոցիալական աշխատողն աշխատել է աղջկա հետ և վերջին այցը կատարել է փետրվարի 4-ին: Իսկ պետական խնամքի գործակալությունից գրել են, որ երեխայի հետ հոգեբանը չի աշխատել:

Քոբուլեթիում սեռական ոտնձգության փաստով ՆԳՆ-ի աշխատակիցները 23-ամյա երիտասարդին ձերբակալել են նրանից հետո, երբ 14-ամյա անչափահասը ինքնասպանություն է գործել: Աղջկա ինքնասպանության մասին տեղեկությունը տարածել են փետրվարի 10-ին:

Փետրվարի 11-ին ՆԳՆ-ի կողմից տարածված տեղեկատվության համաձայն, ձերբակալվածը մեղադրվում է տասնվեց տարեկանը չլրացած մարդու հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 140 հոդվածով:

Հանցանքը նախատեսում է 7-ից 9 տարի ազատազրկում:
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.